Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ՝ Բիշքեկում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Բայց արդյո՞ք Հայաստանը պատրաստ է դրան։ Խնդրեմ, մենք ոչ ոքի ոչինչ չենք պարտադրելու։ Իսկ եթե հայ ժողովուրդը ցանկանում է, որ նրանց կողքին ռուսական ռազմական որևէ թև լինի, ապա մենք կմնանք, կաշխատենք ու կհամագործակցենք»,- հավելել է Պուտինը։               
 

Իրեղեն ապացույց հանդիսացող մի ֆոտոյի մասին

Իրեղեն ապացույց հանդիսացող մի ֆոտոյի մասին
13.10.2025 | 14:01

Ֆոտոյում բացակայում են գլխավոր դերակատարները՝ ԱՄՆ նախկին նախագահ Բայդենը և Թուրքիայի գործող նախագահ Էրդողանը։ Եթե նրանք էլ լինեին, ապա Արցախն Ադրբեջանին հանձնելու և հայերի էթնիկ զտում կազմակերպելու բոլոր դերակատարները կհայտնվեին մեկ ընդհանուր ֆոտոյի մեջ։

2022թ․ հոկտեմբերի 6-ին Պրահայում որոշվեց, որ հանուն հակառուսական քայլերի պետք է Արցախը դնել զոհասեղանին։ Ալիևը ատամները սրեց, իսկ Նիկոլը, իր «բուլաթ» ատամը հայ ժողովրդին դեմ տալով, սկսեց «հիմնավորել» հանձնումը։

Շահեցին ֆոտոյում հայտնված ու չհայտնված դեմքերը։ Շահեցին նաև այդ հայտնվածների ու չհայտնվածների երկրները, բացառությամբ՝ Հայաստանի ու Արցախի։ Մնացածը դատարկ խոսակցություն է, որը հիմա ուզում է բացել Նիկոլը, բայց պետք չէ մտնել կեղծ բանավեճի մեջ։

Հ․Գ․ Այս ֆոտոն հետագայում կարող է իրեղեն ապացույց դառնալ «Ինչպես և ինչու Նիկոլը հանձնեց Արցախը» թեմայով դատավարության ժամանակ։

Անդրանիկ Թևանյան

Դիտվել է՝ 5770

Մեկնաբանություններ